Լրահոս

08.12.2011 11:36


Թուրք–սիրիական սահմանին լարվածությունը պահպանվում է

Ըստ թուրքկան լրատվամիջոցների՝ Սիրիան տանկեր է ուղղել դեպի Թուրքիայի հետ սահմանը։ Պատճառը՝ ահաբեկիչական խմբերի Թուրքիայից Սիրիա ներթափանցելու փորձերի կանխումն է։

Օրերս սիրիացի սահմանապահները կարողացել են կանխել Թուրքիայից 35 հոգանոց զինված խմբի մուտքը Սիրիա: Զինված բախման հետևանքով խմբի անդամները հետ են քաշվել Թուրքիա։ Զոհերի մասին ստույգ տեղեկություն չկար։

Իր հերթին Թուրքիան հերքում է այս տեղեկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը