Դեկտեմբերի 7–ի կեսգիշերին մոտ դժբախտ պատահար է գրանցվել Երևանի Ռուբինյանց փողոցի վերջնամասում։ Ավան և Նոր Նորք տանող կամրջի սկզբնահատվածում իրար են բախվել «Ժիգուլի ՎԱԶ 2102» մակնիշի 43 LO 106 պետհամարանիշի և «BMW» մակնիշի 28 UL 338 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2102»–ի մեջ հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենայի 3 ուղևորների կյանքը չի հաջողվել փրկվել։
Ամենայն հավանականությամբ՝ Նոր Նորքի կողմից եկող «Ժիգուլու» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բավական ուժգին բախվել է հանդիպակաց կողմից ընթացող «BMW»–ի դիմացի ձախ անկյունին։ Բախումից «Ժիգուլու» մեջ հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով էլ բոլոր ուղևորները մահացել են։ Հարվածից «Ժիգուլին» ջախջախվել է և գրեթե ամբողջությամբ այրված վիճակում է, մինչդեռ «BMW»–ի վնասվածքներն անհամեմատ փոքր են։ Վերջինիս վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել, և ընդամենը թեթև բողոքներ ունի ծնկների հատվածում։
Կատարվածի առնչությամբ դեպքի վայր էին ժամանել հրշեջ ծառայության երկու մարտական հաշվարկ, 3 շտապ օգնության մեքենա և մեծ քանակով ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության մեքենաներ։ Դեպքի վայրում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էր։
Խոշոր ավտովթար Երևանում. կա երեք զոհ