Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց հետագա պայքարից
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։ Վերջին մրցափուլի երկրորդ օրվա խաղերից հետո հայտնի դարձան նաև մյուս ութ թիմերի անունները, որոնք պայքարը կշարունակեն մրցաշարի մեկ ութերորդ եզրափակչում։
A խմբում պայքարը կշարունակեն «Բավարիան» և «Նապոլին»։ B խմբում հաջորդ փուլ դուրս եկան «Ինտերն» ու ռուսական «ԲԿՄԱ»–ն։ C խմբում գրանցվեց խոշոր անակնկալ։ Շվեյցարական «Բազելը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, շրջանցեց վերջինիս ու երկրորդ տեղով կշարունակի պայքարը։ Մանկունյացիները կբավարարվեն միայն Եվրոպայի լիգայում հանդես գալով։ Իսկ խմբի առաջատարը պորտուգալական «Բենֆիկան» է։ D խմբում առաջին հորիզոնականը 100%–անոց արդյունքով զբաղեցրեց Մադրիդի «Ռեալը», իսկ երկրորդում «Լիոնը» է։

A խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 2։0
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Նապոլի» (Իտալիա)՝0։2
B խումբ
«Ինտեր» (Իտալիա) – «ԲԿՄԱ» (Ռուսաստան)՝ 1։2
«Լիլլ» (Ֆրանսիա) – «Տրաբզոնսփոր» (Թուրքիա)՝ 0։0
C խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Օցելուլ» (Ռումինիա)՝ 1։0
«Բազել» (Շվեյցարիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2։1
D խումբ
«Այաքս» (Հոլանդիա) – «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա)՝ 0։3
«Լիոն» (Ֆրանսիա) – «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 1։7