Վրաստանի ընդդիմությունը սպառնում է փակել երկրի սահմանները
Վրաստանի ընդդիմության առաջնորդները սպառնում են փակել երկրի բոլոր ելքերն ու մուտքերը՝ հենակետեր դնելով Վրաստանի սահմանների բոլոր հսկիչ–անցագրային կետերում։ Երեկ ելույթ ունենալով խորհրդարանի շենքի առջև կազմակերպված հանրահավաքում՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ընդդիմության ակտիվիստ Գուբազ Սանիկիդձեն։ «Մենք ներողություն ենք խնդրում Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և բոլոր այն երկրներից որոնք կզրկվեն բեռնափոխադրումների համար Վրաստանի տարածքը օգտագործելու հնարավորությունից»,-հայտարարել է նա, հերթական անգամ պահանջելով Միախայիլ Սահակաշվիլիից՝ մինչև մայիսի 11-ը հրաժարական տալ։ Մինչ այդ «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր ընդդիմության որոշման մասին՝ մայիսի 5-ին ժամը 16-17-ը, նախազգուշացման նպատակով, փակել Վրաստանի բոլոր մուտքերը։