Լրահոս

31.01.2025 19:08


Նուբարաշենի ղեկավարի օգնականի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նա բերման է ենթարկվել

Նուբարաշենի ղեկավարի օգնականի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նա բերման է ենթարկվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն.: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոտիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է:

Տեղում պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկաններն ու պարեկները մեկնում են 6-րդ փողոց, որտեղ էլ ապօրինի թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով Գրիգոր Խ.-ն ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հենց նկատում է ոտիկաններին ու պարեկներին, գրպանից հանում և նետում է 1 փաթեթ և 2 գլանակ (փաթեթում եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ), «Mercedes»-ն էլ տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ:

Այս խորագրի վերջին նյութերը