Ասադը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում բանակի գործողությունների համար
Սիրիայի նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Բաշար Ասադը «ABC» հեռուտաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեծ ազդեցություն չունի զինված ուժերի գործողությունների վրա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե նա պատասխանատվություն զգո՞ւմ է, որ զինվորականներն սպանում են իրենց համաքաղաքացիներին, Ասադն ասել է. «Ես ընդամենը նախագահ եմ։ Ես այս երկրի տիրակալը չեմ և այդ զորքերի տերը չեմ»։
Սիրիայի նախագահը փորձել է բացատրել իր խոսքերը. «Տարբերության կա հուզումների ճնշման պետական քաղաքականության և առավել տաքարյուն հրամանատարների առանձին սխալների միջև։ Եվ այդ տարբերությունը հսկայական է»։
Անդրադառնալով Եվրամիության և այլ երկրների կողմից Սիրիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցներին՝ Բաշար Ասադը նշել է, որ դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ երկրի վրա։