Լրահոս

07.12.2011 15:15


Արման Մելիքյան. «Հայաստանի համար կարևոր է, որ ՌԴ–ում տեղի չունենա բոլշևիկյան հեղափոխություն»

Արման Մելիքյան. «Հայաստանի համար կարևոր է, որ ՌԴ–ում տեղի չունենա բոլշևիկյան հեղափոխություն»

–Հաշվի առնենք, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, և եթե այդ անարդարությունների մեջ բողոքի ձայն են բարձրացրել  մի քանի հազար հոգի Մոսկվայում ու Սանկտ–Պետերբուրգում, ապա կարող ենք փաստել, որ համախմբված ընդդիմություն այդ երկրում գոյություն չունի, և որ այդ խախտումներն իրականում այնպիսի ցասում չեն առաջացրել մարդկանց մեջ, որ նրանք դուրս գան և բողոքեն այնպես, ինչպես դա եղավ Հայաստանում կամ այլ երկրներում,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԼՂՀ  նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Բանախոսը համոզմունք է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կիրառել են ողջ վարչական ռեսուրսը այդ ընտրություններում շահավետ դիրք ունենալու համար։

Մելիքյանը կարծիք է հայտնել նաև, որ չի կարելի ասել, թե ՌԴ–ի վերջին ընտրություններն արտացոլում են ամբողջ ժողովրդի կարծիքը։ Ըստ բանախոսի՝ այդ է վկայում նաև բնակչության՝ ընտրություններին մասնակցելու փոքր տոկոսային ցուցանիշը։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան ընտրությունների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա Մելիքյանը նշել է, որ Հայաստանի համար նախ և առաջ կարևոր է, որ ՌԴ–ում տեղի չունենա բոլշևիկյան հեղափոխություն.

–Սա շատ կարևոր է։ Այս առումով մենք պետք է իսկապես ուշադիր հետևենք ռուսաստանյան գործընթացներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը