Մոսկվան պաշտոնապես տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ
Հունվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինը ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆաևին հրավիրել է ԱԳՆ։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով։
Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում ռուսական տան դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։
Ղազախստանում Ակտաուի մոտակայքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները։