«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2016-2017 թվականներին սովորել է Փաստաբանների դպրոցում եւ փաստաբանի լիցենզիա է ստացել, սակայն որպես փաստաբան չի աշխատել: 2015-2018 թվականներին նա արդեն աշխատելիս է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:
Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ:
Փաստաբանները գտել են, որ Աննայի ընկերուհին չի կարող իրենց «չատի» անդամ լինել եւ մասնակցել իրենց զրույցներին: Ի դեպ, երբ Գալյանին լրագրողները ասուլիսի ժամանակ հարցրել էին` արդյոք ինքը Աննա Հակոբյանի ընկերուհի՞ն է, ի՞նչ հարաբերություններ կան նրանց միջեւ: Նա ասել էր` միայն աշխատանքային հարաբերություններ:
Սակայն որպես իրավաբան՝ նա պետք է լավ իմանա, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, նման հարաբերություններ կարող են ծագել գործատուի եւ աշխատողի կամ աշխատակիցների միջեւ, իսկ Աննա Հակոբյանը ո՛չ Գալյանի վերադասն է, ո՛չ պետական պաշտոն է զբաղեցնում, վարչապետի կինը լինելը դեռ պաշտոն չէ եւ նրանց միջեւ չեն կարող աշխատանքային հարաբերություններ լինել»։
Սրբուհի Գալյանին հեռացրել են չատից․ «Հրապարակ»