Գ. Արսենյանի կանխատեսումներով՝ իշխող կուսակցության վարկանիշը նվազելու է
Այսօրվա ասուլիսում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նշել է, որ, ըստ իր կանխատեսումների, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կարձանագրվի գործող իշխանությունը ներկայացնող կուսակցության վարկանիշի անկում։
–Վերջին կադրային փոփոխությունները չեն փոխել վարվող քաղաքականությունը, հայ ընտրողի կենսամակարդակը չի լավացել, ազատությունների մակարդակը չի ավելացել, չի նվազել Հայաստանը լքել ցանկացողների քանակը,–նկատել է նա։
ՄԱԿ նախագահի խոսքերով՝ մեր երկրի բնակիչները հեշտությամբ են լքում Հայաստանը։
–Մենք չունենք ու չենք ստեղծել Հայաստանի քաղաքացուն երկրում պահելու բարոյական գործիքներ,–ընդգծել է բանախոսը՝ հավելելով, որ սրա պատճառը վատ ընտրություններն են, իշխանության անարդար կառավարման դրսևորումները, կաշառակերության ավելացումը։

7or.am