Լրահոս

07.12.2011 13:55


Քաղաքագետ. «Մոտակա ժամանակահատվածում ԼՂ բանակցային գործընթացը որևէ տեղ չի տանելու»

Հրավիրված ասուլիսին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն անդրադարձել է Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանի շրջանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ երեկ ընդունված հնգակողմ հայտարարությանը։

«Առաջին կետն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհին: Սա գերակայություն է բոլոր կողմերի համար: Երկրորդ դրույթը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս ձևաչափին բոլոր կողմերը համաձայն են, և սա հակահարված է Ադրբեջանի հռետորիկային»,- նշել է քաղաքագետը։  Ըստ բանախոսի՝ մտահոգության տեղիք է տալիս միայն ստատուս քվոյին վերաբերող դրույթը: Մարկարովը նշել է նաև, որ մոտակա ժամանակահատվածում բանակցային գործընթացը որևէ տեղ չի տանելու:

Այս խորագրի վերջին նյութերը