Լրահոս

07.12.2011 11:27


Հետընտրական զարգացումներ ՌԴ–ում. Մոսկվայում ու Սանկտ–Պետերբուրգում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել

Հետընտրական զարգացումներ ՌԴ–ում. Մոսկվայում ու Սանկտ–Պետերբուրգում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել

Դեկտեմբերի 6-ի երեկոյան իրավապաշտպան մարմինները Մոսկվայում ձերբակալել են 300 ցուցարարների, ովքեր չարտոնված բողոքի գործողություն էին անցկացնում «Տրիումֆալնայա» փողոցի վրա։ Բողոքի մասնակցիները վանկարկում էին.

«Այս ընտրությունները  ֆարս են։ Վերադարձնենք երկրին ընտրությունը, վերդարձնենք իշխանությունը ժողովրդին»։

Նույն օրը նմանօրինակ զանգվածային ձերբալակություններ են արձանագրվել նաև Սանկտ–Պետերբուրգում. չարտոնված բողոքի գործողությանը մասնակցելու համար   200-ից ավելի մարդ է ձերբակալվել։

ՌԴ խորհրդարանական ընտրություններին բացասական գնահատական են տվել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ԵՄ հանձնակատարը։ Քլինթոնը նշել է, թե «ընտրությունները ազատ չեն եղել», իսկ ԵՄ պաշտոնյա Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե շատ խախտումներ են եղել ընտրությունների ժամանակ, ու դա ԵՄ–ի համար «մտահոգիչ է»։

Հիշեցնենք, որ ԿԸՀ–ի վերջին տվյալների համաձայն՝ իշխանական «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 49,3%–ը, կոմկուսը՝ 19,2%–ը, «Արդար Ռուսաստանը» 13,25%–ը, իսկ Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը՝ 12,0%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը