Ռուսաստանում ազգայնականների խումբը հարձակվել է հայ երիտասարդի վրա
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում անհայտ անձինք հարձակվել են ազգությամբ հայ, 20-ամյա Արամ Հայկյանի վրա: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հարձակումը կատարել է 5 մարդուց բաղկացած մի խումբ, որի անդամները զինված են եղել մականներով և դանակներով: Հարձակման ժամանակ հնչել են ազգայնական բնույթի բացականչություններ:
Դեպքը տեղի է ունեցել, երբ հայ երիտասարդը զբոսնելիս է եղել իր ռուս ընկերոջ հետ։ Վերջինիս հարձակվողները մի կողմ են տարել:
Այժմ Հայկյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում` գանգուղեղի ցնցումով ու դանակից ստացված վնասվածքներով: Նրան արդեն երկու անգամ վիրահատել են: Իրավապահ մարմինները քննություն են սկսել, հարցաքննվել են վկաները: