«Ալ–Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Քուվեյթի էմիր Սաբահ ալ–Ահմադ աս–Սաբահը դեկտեմբերի 6–ի հրամանագրով ցրել է խորհրդարանը։
Բացի այդ, աս–Սաբահը հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 60 օր անց՝ փետրվարի սկզբներին։
Տեղի ընդդիմադիրները դրական են արձագանքել խորհրդարանի ցրման և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու լուրերին։ Պատգամավոր Հուսեյն Մազեդը մասնավորապես ասել է, թե այդ որոշումը կօգնի խուսափել քաղաքական ճգնաժամից։
Տեղեկացնենք, որ էմիր Սաբահը նոյեմբերի վերջին ցրել էր նաև երկրի կառավարությունը։ Կառավարության նոր ղեկավար էր նշանակվել պաշտպանության նախկին նախարար Ջաբար ալ–Մուբարաք աս–Սաբահը։
Քուվեյթն աշխարհի ամենահարուստ երկրների թվում է. ՀՆԱ–ից մեկ շնչին տարեկան հասնում է 48 հազ. դոլար։
Քուվեյթի էմիրը ցրել է երկրի խորհրդարանը