Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2012թ. պետբյուջեն. ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդը կազմելու է 5,4–6,7%
«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2012թ. պետական բյուջեն։
Նախատեսվում է ՀՆԱ–ի նկատմամբ բյուջեի պակասուրդը հասցնել 5,4%–ի՝ հունական պետական պարտատոմսերը 50% զեղչով փոխանակելու ծրագրի իրականացման պայմաններում։ Եթե ծրագիրը չիրականանա, ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդը պետք է կազմի 6,7%։
Բյուջեի նախագծին կողմ են քվեարկել երեք խոշորագույն կուսակցությունները՝ ձախակողմյան «ՊԱՍՈԿ»–ը, աջակողմյան «Նոր ժողովրդավարությունը» և ազգայնական «ԼԱՈՍ»–ը, որոնք 300 տեղանոց խորհրդարանում միասին վերցրած ունեն 250 ձայն։
Երկրի վարչապետ Լուկաս Պապադիմոսը բյուջեի խնդիրներն անվանել է հավակնոտ, սակայն Հունաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին համապատասխանող։ Նրա խոսքերով՝ բյուջեն հավասարակշռելու է ծախսերի կրճատումը և եկամուտների աճը՝ համապատասխանաբար 5 մլրդ և 4,5 մլրդ եվրոյով։