ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի դեսպանները նորից Սիրիա են վերդարձել
Դեկտեմբերի 6-ին Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, ով հետ էր կանչվել հայրենիք, նորից Սիրիա է վերադարձել։ Նույնն արել է նաև Սիրիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շևալյեն, ով Սիրիայից հեռացել էր նոյեմբերի կեսերին։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
Ռոբերտ Ֆորդը Սիրիայից հեռացել էր այն բանից հետո, երբ նրա հասցեին սպառնալիքներ էին հնչել, քանի որ Ֆորդը հայտարարել էր, թե ԱՄՆ–ը համամիտ է նախագահ Ասադի վարչակարգի դեմ պայքարողների հետ։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպան Շևալյեին, ապա նրա հեռանալու համար հիմք էր հանդիսացել այն, որ ֆրանսիական հյուպատոսությունները Սիրիայի տարբեր մասերում հարձակման էին ենթարկվել։