Հովիկ Աբրահամյանը գնաց, Ռուբեն Հայրապետյանը եկավ. զուգադիպություն, թե՞...
ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ ՌուբենՀայրապետյանը հատկապես Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հաճախակի է սկսել գալ խորհրդարան։ Թե ի՞նչն է պատճառը, նա այսօր խորհրդարանում թափանցիկ ակնարկ է արել.
Հովիկ Աբրահամյանը գնաց, Ռուբեն Հայրապետյանը եկավ. զուգադիպություն, թե՞...
ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հատկապես Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հաճախակի է սկսել գալ խորհրդարան։ Թե ի՞նչն է պատճառը, նա այսօր խորհրդարանում թափանցիկ ակնարկ է արել.
–Եթե նկատել եք, ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս ու բոլոր նիստերին մասնակցել եմ: Եթե ձեզ ամեն ինչ պարզ է, ինչո՞ւ պարզաբանեմ։ Ես իմ տեղը խորհրդարանում չեմ տեսնում: Ուղղակի ես որոշել եմ, որ ինձ շատ սիրելի մարդիկ ընտրվել են ԱԺ նախագահ ու փոխնախագահ ու իմ համար շատ կարևոր է, որ նրանց ղեկավարության ժամանակ ես մասնակցեմ ԱԺ բոլոր նիստերին, մինչև իմ ժամանակը լրանա: Դրանից հետո միանշանակ չեմ առաջադրվելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը ԱԺ իր չգնալու պատճառներն իմանալու համար լրագրողներին հանելուկ էր առաջարկել՝ նշելով.
–Որ իմանաք երբվանից չեմ գնում ԱԺ, կհասկանաք:
7or.am