Լրահոս

16.01.2025 11:42


Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունվարի 15-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են Ա. Գ -ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը