Լրահոս

16.01.2025 10:37


Արձագանքում եմ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կոչին

Արձագանքում եմ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կոչին

Արձագանքում եմ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կոչին՝ կապված Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի հետ։

Լիովին համաձայն եմ Թևանյանի այն կարծիքի հետ, որ պետք է բոյկոտել ուղեվարձի թանկացումը և զերծ մնալ հատկապես մեծ փաթեթներ ձեռք բերելուց, քանի որ դա քաղաքացիների ուղիղ թալան է։

Պատկերացրեք, եթե 1 բանկա թթվասերի պիտանելիության ժամկետը 7-10 օր է, ապա 1 ուղետոմսի պիտանելության ժամկետը ընդամենը 3 օր է, ինչի միջոցով Երևանի քաղաքապետարանը փորձում է մարդկանց ստիպել՝ մեծ փաթեթներ գնել և ավելորդ փող ծախսել։

Իմ համերաշխությունն եմ հայտնում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը և կոչ եմ անում բոլորին՝ անկախ նրանից, Երևանում են բնակվում, թե ոչ, օգտվում են հանրային տրանսպորտից, թե ոչ, միասնական պայքարով տապալել ՔՊ-ի կողմից մարդկանց հերթական անգամ թալանելու այս փորձը, թույլ չտալու ուղեվարձի թանկացումը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը