Լրահոս

15.01.2025 15:44


Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ

Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի և բենզալցակայանի աշխատակիցները, ապա «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Վարորդը ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ըստ վարորդի՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը