Քաղաքական

15.01.2025 14:15


Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը-նշել է ՌԴ փոխվարչապետը։ -Վաղուց խոսվում էր Հայաստանի՝ Եվրամիությանը մերձենալու մասին, քննարկումներ կային, սակայն 2025թ. հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրինագծին, կատարել է իրավաբանորեն նշանակալի քայլ։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, եւ մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»։

«Հետագա քայլերը Հայաստանի կառավարությանն են։ Նրանք կամ պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, կամ չեն ցանկանում, կամ չեն ծրագրում դուրս գալ [ԵԱՏՄ-ից], կամ կգնահատեն, թե որտեղ իրենց համար ավելի լավ կլինի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​ասել է Օվերչուկը։

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք արդեն տեսանք, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման եւ զարգացման հարցում,-ասել է ՌԴ փոխվարչապետը։- Մենք տեսանք, որ բիզնես գործունեությունը սկսեց կրճատվել մի շարք ոլորտներում»:

Այս խորագրի վերջին նյութերը