Հարցազրույց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այժմյան ներքաղաքական իրավիճակը։
–Կարծում եմ՝ որպես նախընտրական շրջան` տրամաբանության շրջանակներում են զարգանում քաղաքական գործընթացները։ Բոլոր քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ և արտահայտել ընտրություններին մասնակցելու մասին։
–Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում մինչև խորհրդարանական ընտրություններ։
–Քաղաքական դաշտի ակտիվ ուժերը պատրաստվում են ընտրություններին, և զարգացումները հենց այս տրամաբանության շրջանակներում են ընթանում։
–Հավանական համարո՞ւմ եք, որ քաղաքական ուժերը համախմբվեն և միասնական պայքար մղեն ընդդեմ իշխանության։
–Այս պահին դեռ չեմ տեսնում դաշտի միասնականությունը։ Ամեն մեկը կարծես իր օրակարգն ունի։ Ընտրություններին ընդառաջ ավելի պարզ կլինի։ Այն կախված է նրանից, թե իշխանությունն ինչպես է մասնակցելու ընտրություններին։ Դրա հետ կապված՝ ընդդիմությունը պետք է համապատասխան հետևություններ անի և համապատասխան գործողություններ իրականացնի։
–Իշխանության ներկայացուցիչները հաճախ նշում են, թե գալիք ընտրությունները նախորդների համեմատ որակապես տարբեր են լինելու։ Որքանո՞վ են իրատեսական նման հայտարարությունները։
–Այս պահի դրությամբ չեմ հավատում նման արտահայտություններին։
Արմեն Մարտիրոսյան.

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը