Կարծիք

15.01.2025 09:43


Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին

Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին

Ժողովո՜ւրդ, բռնվեք, ստորագրեցինք ԱՄՆ ռազմավարական գործընկեր լինելու կանոնադրությունը... Ասեք՝ օդներս փոխվեց... Էս անգամ բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ հանձնառություններ՝ չտարածման մասով։

Պետք ա ատոմային անվտանգության տիրույթում նոր հարթակներ ստեղծենք երկու երկրների համագործակցության համար՝ և՛ միջուկային էներգիայի, և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների ուղղությամբ:

Հիմա տեսեք՝ ինչ ունենք անելու էս 6 օրվա ընթացքում, քանի Բլինքենը էդ կաբինետում ա, Բայդենն էլ Սպիտակ տան միջանցքներում իր կաբինետն ա ման գալիս: Պետք ա հասցնենք ստորագրենք էլի մի 20-30 հուշագիր, համաձայնագիր, պայմանագիր. հակառակ պարագայում, վախենամ, մյուս վարչակազմը մի հատ երկար դարակի տակն ա դնելու էս կանոնադրությունը, էնքան մինչև դեղնի:

Բերեք շրջանակի մեջ, սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը