Դեպի Հայաստան և ՀՀ-ից դուրս դրամական փոխանցումների աշխարհագրությունը 2024-ի 11 ամիսներին
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել է 24%-ով։ Այդ մասին է վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրությունը։
Բացարձակ թվերով փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 1 մլրդ 495 մլն դոլարից նվազել է մինչև 1 մլրդ 124 մլն դոլար։
Հատկապես կրճատվել է Ռուսաստանից ներհոսքը՝ մոտ 16%-ով կամ 487 մլն դոլարով՝ հասնելով մինչև 2 մլրդ 362 մլն դոլարի։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը մնում է դեպի Հայաստան դրամական փոխանցումների ամենախոշոր աղբյուրը։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ից զուտ ներհոսքը կրճատվել է ավելի քան 40%-ով՝ հասնելով մոտ 95 մլն դոլարի։
Արաբական Էմիրությունների, Չինաստանի, ինչպես նաև եվրոպական խոշոր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) հետ հաշվեկշռի տարբերությունը մնում է բացասական, այսինքն՝ Հայաստանից այնտեղ ավելի շատ փող է ուղարկվում, քան ստացվում։ Հատկապես մեծ է արտահոսքը դեպի Արաբական Էմիրություններ (հաշվեկշռը կազմել է մինուս 715 մլն դոլար և 2024-ի հունվար-նոյեմբերին աճել է գրեթե 250 մլն դոլարով)։ Չինաստանի հետ բացասական հաշվեկշիռն աճել է մոտ 17 մլն դոլարով՝ հասնելով մոտ 91 մլն դոլարի։
Իսպանիայի հետ բացասական հաշվեկշիռը կազմել է մինուս 124 մլն դոլար, Ֆրանսիայի հետ՝ մինուս 14 մլն դոլար, Գերմանիայի հետ՝ մինուս 10 մլն դոլար։ Ըստ այդմ, նվազում է Հայաստանից եվրոպական երկրներ գումար ուղարկելը։ Բոլոր դեպքերում հաշվեկշռի բացասական տարբերությունը կապված է առևտրային դրամական փոխանցումների հետ (օրինակ՝ անհատների կողմից ընկերություններում հաշիվները լրացնելու համար, ինչը կարող է կապված լինել ռուսաստանցիների բիզնես գործունեության հետ): Եթե խոսենք ոչ առևտրային փոխանցումների մասին, ապա, օրինակ, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ հաշվեկշռի տարբերությունը դրական է (համապատասխանաբար 22 և 18 մլն ԱՄՆ դոլար)։ Այս դեպքում, մեծ հավանականությամբ, խոսքը դրամական օգնության մասին է, որն արտերկրում ապրող հայերը ուղարկում են Հայաստանի իրենց հարազատներին։
Առանձնահատուկ է Չինաստանի դերը. այս դեպքում փողը գնում է ոչ թե ռելոկանտների բիզնեսը համալրելուն, այլ, ամենայն հավանականությամբ, կապված է ապրանքների ներմուծման հետ:
Նշենք, որ պահպանվում է նաև դրամական փոխանցումների մեծ ծավալը դեպի Շվեյցարիա, Մոնակո և Մեն կղզի (այսինքն՝ արտոնյալ հարկային ռեժիմներով գոտիներ): Բոլոր երեք դեպքերում էլ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին դրամական հոսքերը (դեպի Հայաստան և այստեղից) գերազանցել են 100 մլն դոլարը։
Հետաքրքիր 1, որ չնայած Հնդկաստանից աշխատանքային միգրանտների մեծ ներհոսքին, նրանք հայրենիք են ուղարկում ոչ այնքան մեծ գումար (կամ, հնարավոր է` վաստակած գումարի մի մասն իրենք անձամբ՝ կանխիկ են տանում, այլ ոչ թե բանկային փոխանցումների միջոցով)։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից Հնդկաստան փոխանցումները կազմել են մոտ 3,1 մլն դոլար, 2024 թվականի հունվար-նոյեմբերին՝ 3,5 մլն դոլար։