Լրահոս

13.01.2025 20:01


«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը դեղահաբ է հիշողության կորստի դեմ․ Հարություն Հարությունյան (տեսանյութ)

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը դեղահաբ է հիշողության կորստի դեմ․ Հարություն Հարությունյան (տեսանյութ)

Երևանում հունվարի 11-ին տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի երևանյան պրեմիերան։ Այն տեղի ունեցավ Կինոյի տան դահլիճում, մասնակցում էին հասարակական-քաղաքական, հոգևոր, մշակույթի, մամուլի ներկայացուցիչներ։

Ֆիլմը պատմության հետաքննություն է։ Դեպքերը զարգանում են 1918 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ չէր հիմնադրվել Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայոց ցեղասպանությունը շարունակվում էր, և Թուրքիան նաև տարածքներ էր գրավում։

Ֆիլմում Կարսի և Ալեքսանդրապոլի հանձնման իրադարձություններն են։

Գլխավոր պրոդյուսեր Հարություն Հարությունյանը ֆիլմը բնութագրեց որպես «դեղահաբ հիշողության կորստի դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը