Լրահոս

13.01.2025 19:39


ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատգամավորի կյանքից զրկման դեպքից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատգամավորի կյանքից զրկման դեպքից

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․

«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։

7or.am-ի ամբողջ խմբագրակազմը ցավակցում է Մհեր Սահակյանի հարազատներին և ընկերներին։

Այս խորագրի վերջին նյութերը