Լրահոս

13.01.2025 18:57


Զարուհի Փոստանջյանը մեղավոր է ճանաչվել

Զարուհի Փոստանջյանը մեղավոր է ճանաչվել

Ինչպես հայտնել էինք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր կայացել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։

«Դատարանը վճռեց Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 525 հազար դրամի չափով»,-հայտնեց դատավոր Տիգրան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի գործակալ անվանելու մեջ։ Վերջինս հայտնել էր, որ իրեն ցանկանում են ազատազրկել:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը