Դավութօղլու. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները չտվեցին երկար սպասվող արդյունքները»
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարությամբ։
Դավութօղլուն նախ ներկայացրել է Թուրքիայի ընդհանուր դիրքորոշումը գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ.
–ԵԱՀԿ տարածաշրջանում մի շարք հակամարտություններ, ցավոք, մնում են չլուծված, ինչը բացասաբար է անդրադառնում կազմակերպության գործունեության վրա ու անվստահություն առաջացնում նրա նկատմամբ։ Թուրքիան իր ներդրումն է ուզում ունենալ հակամարտությունների կարգավորման մեջ և հիմք է ընդունում տարածքային ամբողջականության ու պետական ինքնիշխանության սկզբունքները։
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է.
–Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չտվեցին երկար սպասվող արդյունքները, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Դավութօղլու. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները չտվեցին երկար սպասվող արդյունքները»
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարությամբ։
Դավութօղլուն նախ ներկայացրել է Թուրքիայի ընդհանուր դիրքորոշումը գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ.
–ԵԱՀԿ տարածաշրջանում մի շարք հակամարտություններ, ցավոք, մնում են չլուծված, ինչը բացասաբար է անդրադառնում կազմակերպության գործունեության վրա ու անվստահություն առաջացնում նրա նկատմամբ։ Թուրքիան իր ներդրումն է ուզում ունենալ հակամարտությունների կարգավորման մեջ և հիմք է ընդունում տարածքային ամբողջականության ու պետական ինքնիշխանության սկզբունքները։
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է.
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չտվեցին երկար սպասվող արդյունքները, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։