Կարծիք

13.01.2025 12:31


Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց

Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց

Հարգելի՛ հայրենակիցներ, կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց։

«Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի սակագների նախագիծ է մուտք արել քաղաքապետարան, ըստ որի՝ ուղեվարձը չի գերազանցում 100 դրամը, իսկ փաթեթների դեպքում՝ ավելի մատչելի է։ Եվ եթե մեր նախագիծն ընդունվի, ապա ձեր արդեն գնած փաթեթներն այլևս չեն գործի։

Բացի այդ, այլ միջոցներով ևս քաղաքացիները կարող են իրենց դժգոհությունը հայտնել տրանսպորտի թանկացման վերաբերյալ և ստիպել քաղաքային իշխանություններին՝ հրաժարվել իրենց թալանչիական որոշումից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը