Լրահոս

06.12.2011 16:38


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ. «Հայաստանում դժվար թե լինեն նորմալ ընտրություններ»

«Ինչպես դիմակայել հնարավոր ընտրախախտումներին» խորագրով քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանն ասել է, թե նույնիսկ ընտրական վատ օրենսգրքի պայմաններում հնարավոր է լավ ընտրություններ անցկացնել։

Նա չի համաձայնել այն կարծիքին, թե առանց խախտումների ընտրությունների անցկացման համար իշխանությունները կամք են ցուցաբերելու։

–Ռուսաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում դժվար թե լինեն նորմալ ընտրություններ,–նկատել է բանախոսը։

Նա առաջարկել կիրառել ընտրությունների անցկացման գերմանական փորձը, ըստ որի՝ ձայները հաշվում են ոչ թե հանձնաժողովի անդամները, այլ կուսակցությունների վստահված անձինք կամ ներկայացուցիչները։ Նրա համոզմամբ՝ ընտրախախտումները շատ ավելի քիչ կլինեն, եթե մասնակցությունը բարձր լինի։

–Ընտրությունը ոչ միայն իրավունք է, այլև քաղաքացիական պարտականություն,–ընդգծել է Ա. առաքելյանը՝ առաջարկելով տույժեր կիրառել ընտրություններին չմասնակցողների նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը