Կարծիք

11.01.2025 10:52


Երևանյան 2,5 միավորանոց իշխանությունը մայրաքաղաքի բեռնաթափման քողի տակ փող է աշխատում

Երևանյան 2,5 միավորանոց իշխանությունը մայրաքաղաքի բեռնաթափման քողի տակ փող է աշխատում

Տրամաբանական է, որ հանրային տրանսպորտը անվճար դարձնելով քաղաքը կբեռնաթափվի, իսկ երևանյան 2,5 միավորանոց իշխանությունը մայրաքաղաքի բեռնաթափման քողի տակ փող է աշխատում, որպեսզի հնարավորինս արագ իրենց ուղեղներում հաղթահարեն աղքատությունը։ Մասնավորապես 2025 թվականի հանրային տրանսպորտի շուրջ 3 անգամ թանկացումից ակնկալվում է Երևանի բյուջե 21.3 միլիարդ դրամ ավել եկամուտ։

Խնդրեմ վառ օրինակ, որը հաստատապես կնպաստի քաղաքի բեռնաթափմանը, դա արդեն իրականություն է.

2025 թվականի հունվարի 1-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի բնակիչներն ու այցելուները կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից։ Այս որոշման մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Սապիչը՝ նշելով, որ որոշման նպատակն է լիցքաթափել քաղաքի փողոցները և նվազեցնել մեքենաների երթևեկությունը, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ընդհանուր կանոնից կա երկու բացառություն՝ «E» տառով նշված էքսպրես երթուղիները և A1 արագընթաց երթուղին, որը կապում է Բելգրադի օդանավակայանը կենտրոնական Սլավիա հրապարակի հետ, մնում են վճարովի:

Այս երթուղիների տոմսերը վաճառվում են անմիջապես ավտոբուսներում։

Քաղաքային տնտեսության կառավարումն ու քաղաքային բյուջեի թալանը տարբեր բաներ են։ Երևանում օրեցօր զարգանում է թալանի տարբերակը։

#2,5_միավորանոց_թալանչի_իշխանություն

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը