Աշխարհ

10.01.2025 14:34


Որքան են աճել գները Հայաստանում 2024 թվականի հունվար-դեկտեմբերին

Որքան են աճել գները Հայաստանում 2024 թվականի հունվար-դեկտեմբերին

Հայաստանում գնաճը 2024 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 1,5%։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքների) գներն աճել են 2%–ով, ալկոհոլի և ծխախոտի գները՝ 3,8 %–ով: Հագուստի և կոշիկի գները նվազել են 2,6 %–ով, տրանսպորտի գներն աճել են 3,3 %–ով, կոմունալ ծառայությունների գները նվազել են 0,2 %–ով:

Սննդից հիմնականում թանկացել են բուսական յուղը` 9,7%, սուրճը, թեյը, կակաոն` 14,6%, ինչպես նաև բանջարեղենը` 9,7%։

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ գների մակարդակը նվազել է 1.8%–ով։

2024 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ վիճակագրական կոմիտեն բենզինի և դիզելային վառելիքի շուկայում գնանկում է արձանագրել՝ համապատասխանաբար 6% և 9.4%: Իսկ մեկ տարվա կտրվածքով` 2024 թ. հունվար–դեկտեմբերին 2023 թ. հունվար–դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14.8 % և 1.7%–ով։

Նույնը վերաբերում է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) շուկային` 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում։

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագներն աճ 2.5 %-ով։

Կոմիտեն նվազում է արձանագրել փոխարժեքի շուկայում։

«2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2% նվազումով»,–ասված է կոմիտեի հրապարկման մեջ:

Ըստ այդմ` 2024 թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396.5 դրամ (2023 թ. դեկտեմբերին այն կազմել է 404.5 դրամ):

Այս խորագրի վերջին նյութերը