Լավրով. «ԼՂ հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտվել Դ. Մեդվեդևի առաջարկներից»
Վիլնյուսում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ինտենսիվ կերպով շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո։
«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում օգտվել այն առաջարկներից, որոնք մշակվել էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից կազմակերպված հանդիպումների ժամանակ, և որոնք այս տարվա մայիսին Դովիլում պաշտպանվեցին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությամբ»,–ասել է Լավրովը։