Կարծիք

10.01.2025 10:11


«Խլեշը», բանակը և քաղաքականությունը

«Խլեշը», բանակը և քաղաքականությունը

Մեր բանակում, առանց չափազանցության, հազարավոր զոհեր են եղել ու կան՝ «խլեշ» կոչվող երեւույթի պատճառով։ Պարտության պատճառներից մեկը դա է եղել' բանակում տարածված նման արժեքային համակարգը։

Նորմալ երկրներում նման երեւույթների դեմ պայքար է գնում, իսկ պայքարը քաղաքական մակարդակով է տարվում։

Որտեղից է գալիս այդ երեւույթ։ Վերջերս հասկացա, որ դա բազմացել ու տարածվել է քաղաքական մակարդակում՝ որպես օրինակ։

Հիշում ենք, որ պառլամենտում ունեինք «խլեշող» պատգամավորներ' նախկին զինվորականներ, որոնք անգամ լրագրողներին էին սպառնում «հետևին ձեռք տալ», այսինքն՝ խլեշում էին։

Պառլամենտի մակարդակում «խլեշի մշակույթ» էր քարոզվում։

Ինչու սա հիշեցի։ Հիմա նույնպես այս «մշակույթը» ծաղկում է։ Մամուլում ու քաղաքական դաշտում հիշյալ նախկին պատգամավորների աջակիցները որոշել են «խլեշով» հարցեր լուծել։ Ինչ տեսել, դա էլ սովորել են։

Մինչեւ լակոտությունը դուրս չմղվի մամուլից ու քաղաքական մշակույթից, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում։

Հայտնի անձնավորությունը, ով ԱԺ-ում «ուրիշ բան» էր «թափ տալիս», նա հենց այդ ժամանակներում է այդ դպրոցն անցել։ Ընդամենն արժանի աշակերտ է։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը