Լրահոս

06.12.2011 15:40


Ա. Մարտիրոսյան. «Իշխանության կամքը որևէ առարկայական ձևով չի երևում»

Ա. Մարտիրոսյան. «Իշխանության կամքը որևէ առարկայական ձևով չի երևում»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ընտրական գործընթացներից, նշել է, թե իշխանության կամքը առարկայական ձևով չի երևում, քանի որ մենք միշտ տեսել ենք հասարակության ըմբոստությունը։ Նա կարևորել է ընտրությունների անցկացման վերահսկողությունը և հավելել է.

–Հայաստանում ժողովրդավարությունը դեռևս չի կայացել, և քանի գնում, հետ ենք ընթանում։

Անդրադառնալով ներկայիս ընտրական օրենսգրքին՝ բանախոսը նշել է, թե այնտեղ չեն ներառվել ընդդիմության առաջարկները։ Այդ առաջարկները ներառում էին անցում ամբողջական համամասնական համակարգի, քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում և ընտրությունների ամբողջ ընթացքի տեսանկարահանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը