ԱԺ նորընտիր նախագահը Լարիսա Ալավերդյանին ծաղկեփունջ է նվիրել
Քիչ առաջ հաշվիչ–հանձնաժողովը հայտարարել է, որ փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանը։ Նա ստացել է քվեարկությանը մասնակցած 106 պատգամավորների ձայներից 102–ը, իսկ «Ժառանգության» թեկնածու Լարիսա Ալավերդյանը ստացել է 4 ձայն։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արյուշա Շահբազյանը «7օր»–ին ասել է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ազատ են եղել իրենց ընտրության մեջ։
Ընտրվելուց հետո Սամվել Նիկոյանը շնորհակալություն է հայտնել իրեն տրված վստահության քվեի համար և նշել.
–Ես կաշխատեմ, որպեսզի այդ պատասխանատվությունը մեր պետության, մեր ժողովրդի, մեր հայրենիքի նկատմամբ ես կատարած լինեմ։
Մինչ ԱԺ նախագահի աթոռին նստելը Սամվել Նիկոյանը ծախկեփունջ է նվիրել Լարիսսա Ալավերդյանին, ինչը պատգամավորների կողմից ընդունվել է ծափողջյուններով։ Իսկ ԱԺ նախագահի աթոռին նստելուց անմիջապես հետո Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահի պաշտոնում ստորագրել է իր առաջին հրամանը՝ այսօր, ժամը 18:30–ին ԱԺ փոխնախագահ ընտրելու համար հրավիրել արտահերթ նիստ։

7or.am