Կարծիք

09.01.2025 10:41


Չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել Սերժ Սարգսյանի շների հետ

Չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել Սերժ Սարգսյանի շների հետ

Սիրելի՛ ընկերներ, այսօր տեսա՝ շատերդ գրել եք, թե կարձագանքե՞մ արդյոք սամսոնյան-մամսոնյաններին։ Սիրելի՛ ընկերներ, դուք, որ մեկի հետ հարց ունենանք, կգնաք կռվի կբռնվե՞ք այդ մարդու շների հետ ու իրար վրա հաչաք։ Իհարկե ո՛չ։ Ես էլ չեմ պատրաստվում վեճի մեջ մտնել Սերժ Սարգսյանի շների հետ։

Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանն ահռելի կապիտալ է դիզել ժողովրդի ու պետության հաշվին և իրեն կարող է թույլ տալ շատ շներ ունենալ, որոնք հայհոյում, վիրավորում են մարդկանց, բայց մենք իրավունք չունենք տրվելու իր խաղին։ Մենք՝ որպես քաղաքացիներ, առանց վիրավորանքի ու զրպարտանքի՝ հարցեր ունենք հենց Սերժ Սարգսյանի՛ն։ Երեկ հարցերից մեկը գրել էի, թե ինչպե՞ս էր ստացվել, որ Նիկոլը Սերժ Սարգսյանի համար 2015-ին լուսավոր անհատ էր (ես չեմ ասել, այլ Արմեն Աշոտյանը)։ Հարգելի՛ Սերժ Սարգսյան, հավատացե՛ք՝ չեք ազատվելու այս հարցերից, այս հարցերը հետապնդելու են ձեզ, քանի դեռ չեք պատասխանել։

Հ․Գ․ Սիրելի՛ ընկերներ, հավատացեք, որ Սերժ Սարգսյանի շուրջ կան մարդիկ, ովքեր նույնպես զզվել են իրենց անունից հանդես եկող հայհոյախառը շներից։ ՀՀԿ-հնաբնակներից ոմանց հետ զրուցելիս միայն հայհոյանք եմ լսել նրանց հասցեին։

#բանին_ասեք_բան_անի

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը