Քաղաքական

09.01.2025 07:58


Միկոյան 64 համալիրի սեփականատերերից խլում են կանաչապատման համար նախատեսված ընդհանուր բաժնային սեփականությունը

Միկոյան 64 համալիրի սեփականատերերից խլում են կանաչապատման համար նախատեսված ընդհանուր բաժնային սեփականությունը

Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։ Գրում է Հետքը։

Կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության՝ «ԿԱԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ թույլ է տվել նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված տարածքը օտարել. Ավինյանն այդ հատվածին առանձին հասցե է տրամադրել, իսկ Կադաստրի կոմիտեն իր հերթին, առանց գնորդների համաձայնությունը ստանալու, գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված հողամասի առանձնացված մասը գրանցել է որպես առանձին գույքային միավոր։

Երևանի քաղաքապետարանն այս կառուցապատողի նկատմամբ ակնհայտ բարենպաստ վերաբերմունք է դրսևորում, քանզի«Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն արդեն իսկ ավելի քան 1 մլրդ դրամ գույքահարկի պարտավորություն ունի կուտակած Երևան համայնքի նկատմամբ, սակայն դատական համակարգում այս պարտավորության և գումարի բռնագանձման վերաբերյալ որևէ գործ առայժմ չկա։

Հիշեցնենք, որ «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին փոխկապակցված «ԿաԷռ Մայնինգ» ՍՊԸ-ն Երևանի «Ֆիրդուս» թաղամասում մի քանի՝ 2-րդ, 4-րդ և 5-րդ լոտերի սեփականատերն է: Իսկ վերոնշյալ ընկերություններին փոխկապակցված, եղբայրներից Կարեն Կարախանյանին պատկանող «ԿԱ ԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հանդես է գալիս որպես այս կառուցապատողների գլխավոր կապալառու:

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը