Կարծիք

08.01.2025 11:01


«Ասեք, կանենք» 9%-անոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքն ավելի դժվարացնեն

«Ասեք, կանենք» 9%-անոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքն ավելի դժվարացնեն

Շատ քաղաքացիներ անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ տրանսպորտի QR կտրոնների ժամկետը 7 օրից դարձել է 3, 4 օր (կրկին անտրամաբանորեն)։ Քաղաքապետարանից շտապեցին տեղեկացնել, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստին է դրա վերաբերյալ որոշումն ընդունվել։

Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել այս որոշման մասին։ Որովհետև հարցը եղել է չզեկուցվո՛ղ։

Յուրաքանչյուր նիստից առաջ «Մայր Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որ չզեկուցվող հարցեր չլինեն, դա նաև նրա համար է, որ այսպիսի իրավիճակներ չստեղծվեն և մեր քաղաքացիները տեղեկացված լինեն ավագանու և քաղաքապետարանի որոշումների մասին։

«Ասեք, կանենք» 9%-անոցներն ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքն ավելի դժվարացնեն...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը