«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կտրել է լեզուն
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ»,- նշել է նա: