Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Սամվել Նիկոյանի հայտարարություններին
Խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները։ Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ–ական, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքները կամփոփվեն քիչ ավելի ուշ։
ԱԺ նախագահի ընտրություններին մասնկացելու է եկել նաև խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Անդրադառնալով Սամվել Նիկոյանիխոստմանը՝ աշխատանքային օրերին ԱԺ լրագրողներին անարգել մուտք գործելու հնարավորություն ընձեռելու մասին՝ Հ. Աբրահամյանն ասել է, որ Նիկոյանի այդ որոշումն իրեն չի նեղացնում.
–Պարոն Նիկոյանն ինչ խոստանում է, այն էլ անում է։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր գործունեությունը։
Պատասխանելով հարցին, թե Նիկոյանին ԱԺ ղեկավարելու վերաբերյալ խորհուրդներ տվե՞լ է՝ Հ. Աբրահամյանն ընդգծել է ՝
–Պարոն Նիկոյանի հետ երեք տարի աշխատել ենք, իմ կարծիքով ինքը խորհրդի կարիք չունի, ինքն ամեն ինչ գիտի՝ որից հետո ինչն է։
Ինչ վերաբերում է ԱԺ դերի բարձրացման մասին Սամվել Նիկոյանի տեսակետին, Հ. Աբրահամյանը նկատել է.
–Ամեն մարդ իր տեսակետով է չափում։
ՀՀ ԱԺ նախկին նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ շտաբի կազմակերպչական աշխատանքներ են այժմ իրականացվում, այդ շրջանակներում այսօր երեկոյան հանդիպելու են մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ չի փոշմանել ՀՀԿ շտաբը ղեկավարելու և ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու իր որոշման համար.
Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Սամվել Նիկոյանի հայտարարություններին
Խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները։ Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ–ական, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքները կամփոփվեն քիչ ավելի ուշ։
ԱԺ նախագահի ընտրություններին մասնկացելու է եկել նաև խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Անդրադառնալով Սամվել Նիկոյանի խոստմանը՝ աշխատանքային օրերին ԱԺ լրագրողներին անարգել մուտք գործելու հնարավորություն ընձեռելու մասին՝ Հ. Աբրահամյանն ասել է, որ Նիկոյանի այդ որոշումն իրեն չի նեղացնում.
–Պարոն Նիկոյանն ինչ խոստանում է, այն էլ անում է։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր գործունեությունը։
Պատասխանելով հարցին, թե Նիկոյանին ԱԺ ղեկավարելու վերաբերյալ խորհուրդներ տվե՞լ է՝ Հ. Աբրահամյանն ընդգծել է ՝
–Պարոն Նիկոյանի հետ երեք տարի աշխատել ենք, իմ կարծիքով ինքը խորհրդի կարիք չունի, ինքն ամեն ինչ գիտի՝ որից հետո ինչն է։
Ինչ վերաբերում է ԱԺ դերի բարձրացման մասին Սամվել Նիկոյանի տեսակետին, Հ. Աբրահամյանը նկատել է.
–Ամեն մարդ իր տեսակետով է չափում։
ՀՀ ԱԺ նախկին նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀԿ շտաբի կազմակերպչական աշխատանքներ են այժմ իրականացվում, այդ շրջանակներում այսօր երեկոյան հանդիպելու են մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ չի փոշմանել ՀՀԿ շտաբը ղեկավարելու և ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու իր որոշման համար.
–Մինչև թողները մտածել եմ, նոր եմ թողել չէ՞։
7or.am