Ալեքսանդրապոլի ժողովրդական տունը, որտեղ ծնվեց «Անուշ» օպերան
19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Ռուսաստանի կառավարությունը կարևոր որոշում է կայացնում ժողովրդական լայն զանգվածներին կրթելու և նրանց մեջ մշակութային արժեքներ տարածելու առումով։ Կայսրության ամբողջ տարածքով սկսում են բացվել ժողովրդական տներ, որտեղ փորձում էին միավորել կրթական և ժամանցի բոլոր ձևերը: Բնակչության համար մշակութային ժամանց կազմակերպելով՝ ցարական իշխանությունն իր առջեւ խնդիր էր դրել զարգացնել արտադպրոցական կրթությունը, պայքարել անգրագիտության դեմ, տարբեր թեմաներով դասախոսություններ կազմակերպել։ Ժողովրդական տներում գործում էր գրադարան՝ ընթերցասրահով, թատրոն և լսարան՝ բեմի տարածքով, կիրակնօրյա դպրոց, երգչախումբ, թեյարան, գրախանութ, մեծահասակների երեկոյան պարապմունքներ էին տեղի ունենում։։ Բնականաբար, Ալեքսանդրապոլը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր քաղաք, չէր կարող հետ մնալ այդ գործընթացից։ Ժողովրդական տները գերակշիռ մեծամասնությամբ պետական աջակցությամբ էին գործում, չնայած որոշ մեծ քաղաքներում կարելի էր հանդիպել նաև մասնավոր ժողովրդական տների։1903թ․-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ինքնավարության ջանքերով քաղաքային այգում 2-3 անգամ փոփոխված ու վերանորոգված ամառային ժողովարանի շենքում բացվում է քաղաքի ժողովրդական տունը։ «Ժողովրդական տան» գաղափարի հիմնական նպատակը Ալեքսանդրապոլի բնակչությանը զարգացած քաղաքակրթական արժեքները հասու դարձնել էր՝ կտրելով նրան նահապետական, ասիական կենցաղից։«Ժողովրդական, այն է՝ չունևոր դասակարգերի բազմութեան մատչելի մի հիմնարկութիւն, մի կատարեալ տուն իր բոլոր յարմարութիւններով, աշխարհային բարիքների հնարաւոր չափով,-պարտէզ, ժողովարան, մատենադարան-ընթերցարան, պատկերասրահ, բեմ՝ թատրոնի, համերգի, օպերայի համար, դասախօսութիւնների դահլիճ, սրահ՝ պարահանդէսների և մանկական ցերեկոյթների համար և այլն:- Ահա ինչ է ժողովրդական տունը»,-այսպես են բնութագրվել ժողովրդական տան գործառույթներն Ալեքսանդրապոլի մամուլի էջերում:Ժողովրդական տան բացումը բավականին աշխուժացրել է Ալեքսանդրապոլի մշակութային, գիտակրթական կյանքը։ Այդ բազմաֆունկցիոնալ շենքում ոչ միայն թատերական ներկայացումներ են բեմադրվել, կազմակերպվել են համերգներ, այլ նաև ամենատարբեր ոլորտներին առնչվող դասախոսություններ են կարդացվել։ Ասիական բարքերով ապրող գավառական Ալեքսանդրապոլի համար ժողովրդական տունն իսկական մշակութային ու կրթական օազիս էր ալեքսանդրապոլցիների համար։ Նրանք հնարավորություն ստացան ունկնդրելու ժամանակի լավագույն մասնագետներին, վայելելու կայսրության տարբեր քաղաքներից Ալեքսանդրապոլ հյուրախաղերով ժամանած երգիչ-երգչուհիներին։ Բոլորին հասանելի գրադարանի առակայությունը ևս միտված էր բարձրացնելու ալեքսանդրապոլցիների կրթական մակարդակը։Հատկանշական է, որ գավառական քաղաքների շարքում Ալեքսանդրապոլն առաջինն է եղել, որը կարևորել ու իրագործել է այդ լուսավոր գաղափարը։ Այդ մասին կարդում ենք օրվա մամուլի էջերում․«Ալէքսանդրապօլը գավառական քաղաքների մեջ առաջինն եղաւ քաղաքային ժողովրդական տան, քաղաքային հասարակական բանկի և նման հիմնարկութիւնների անհրաժեշտ կարիքն ըմբռնողն ու իրագործողը»։
Ալեքսանդրապոլը չուներ թատրոնի շենք, և քաղաքում թատերական ներկայացումները 1903թ․-ից հետո մեծ մասամբ բեմադրվել են այստեղ: Թատերախմբեր, երգչախմբեր, մենակատարներ են հյուրընկալվել ինչպես Հարավային Կովկասի տարբեր քաղաքներից, այնպես էլ Ռուսաստանից: Ալեքսանդրապոլում մշակութային ու կրթական կյանքի ակտիվացումը չէր կարող իր պտուղները չտալ։ Ժողովրդական տունը դարձավ այն մշակութային օջախը, որտեղ ծնվեց համահայկական մշակութային գլուխործոցներից մեկը՝ «Անուշ» օպերան։
1912թ․-ին հայկական իրականության մեջ առաջին անգամենց այստեղ բեմադրվեց ալեքսանդրապոլցի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ը, ինչը հայ իրականության մեջ բացառիկ երևույթ էր։ Ալեքսանդրապոլը, չլինելով նահանգային կենտրոն, ունենալով գավառական քաղաքի կարգավիճակ՝ ծնեց այնպիսի մշակութային գլուխգործոց, որը կարող էր ստեղծվել միայն մշակութային ակտիվ կյանքով ապրող մեծ քաղաքներում։ Իսկ օպերան բեմադրվեց հիմնականում Ալեքսանդրապոլի մշակութային գործիչների ջանքերով ու մասնակցությամբ, ինչը խոսում է քաղաքի մշակութային մեծ պոտենցիալի մասին։ Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ ցարական իշխանությունների՝ ժողովրդական տների միջոցով ժողովրդի մեջ կրթությունն ու մշակույթը տարածելու քաղաքականությունն Ալեքսանդրապոլում շոշափելի արդյունքներ գրանցեց։
Սովետական կարգերի հաստատումից հետո «ժողովրդական տունը» փակվում է։ Այստեղ սկսում է գործել Լենինականի քաղաքային թատրոնը: Շենքը հիմնովին վերակառուցվում է, շինարարական աշխատանքներն ավարտվում են 1927թ․-ին, իսկ 1960թ․-ի դեկտեմբերի 31-ին շենքը հրդեհվում է։ Հրդեհից հետո մինչև 1964թ․ շենքը վերանորոգվում է։ Շենքի վերակառուցման աշխատանքները վստահվում են ճարտարապետ Ռաֆիկ Մանուկյանին։
Շենքի վերակառուցումից հետո մինչև 1970 թ․-ը այստեղ շարունակում է գործել Լենինականի դրամատիկական թատրոնը, և նոր շենք տեղափոխվելուց հետո շենքը մինչև 1984թ․-ը ծառայում է Լենինականի տիկնիկային թատրոնին։ Դրանից հետո այստեղ սկսում է գործել Շինարարների մշակութային ակումբն ու կինոթատրոնը։
1988թ․-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով շենքը մասամբ վնասվում է, բայց շենքի մի մասում սկսում է գործել Շիրակ հանրային հեռուստաընկերությունը։
2020 թ․-ին շենքի վերակառուցման ավարտից հետո այստեղ սկսում է գործել Թումո Գյումրին։ Նախկին ժողովրդական տան շենքի նորովի վերակառուցման նախագիծը հեղինակել է ճարտարապետ Բերնար Խուրին։

Դերենիկ Մալխասյան