Լրահոս

06.12.2011 12:31


Բայդենն ու Էրդողանը քննարկել են հայ–թուրքական հարաբերությունները

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ փոխվարչապետ Ջո Բայդենը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ–թուրքական արձանագրություններին։ Մասնավորապես, Բայդենը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանն առաջիկա ամիսներին որոշակի քայլեր կձեռնարկի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակից հանելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը