Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից նշեցին, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ»,-հայտնեցին ՆԳՆ-ից։