Լրահոս

06.12.2011 12:15


Մեկուկես տարվա ճգնաժամից հետո Բելգիայում կառավարություն է ձևավորվել

Մեկուկես տարվա ճգնաժամից հետո Բելգիայում կառավարություն է ձևավորվել

Բելգիայում մեկուկես տարվա ճգնաժամից հետո կառավարություն է ձևավորվել։ Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Բելգիայի Ալբերտ II թագավորը երկրի վարչապետ է նշանակել վալոնյան սոցիալիստ Էլիո դի Ռյուպեին։

Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի ֆլամանդացի Սթիվեն Վանակերեն, ով կփոխարինի Դիդիե Ռեյնդերին։ Վերջինս իր հերթին կղեկավարի երկրի արտաքին գերատեսչությունը։

Այսօր նոր կառավարության երդման արարողությունն է։ Հինգշաբթի այն բելգիական խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրը, և կկայանա կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը։

Բելգիայում կառավարական ճգնաժամն սկսվել էր 2010–ին, երբ ընտրությունների արդյունքում խորհրդարանում ամենաշատ՝ 27 տեղ էին ստացել ֆլամանդացի անջատողականները։ Սոցիալիստական կուսակցությունը, որի անդամ է նաև դի Ռյուպեն, ստացել էր 26 մանդատ։

Այս խորագրի վերջին նյութերը