Լրահոս

06.01.2025 11:26


Լարսի ճանապարհը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսի ճանապարհը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Խաչի լեռնանցքը երկու ուղղությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` երթևեկությունը սահմանփակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,–ասաց Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լարսի ճանապարհը երկու ուղղությամբ փակ է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Այս խորագրի վերջին նյութերը