Լրահոս

04.05.2009 18:04


Արմեն Ռուստամյան. «ԼՂ հարցը պաշտոնապես չկա, բայց չի բացառվում, որ առաջանա»

Արմեն Ռուստամյան. «ԼՂ հարցը պաշտոնապես չկա, բայց չի բացառվում, որ առաջանա»

-Այն, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մտահոգություն կա հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ կապված, հասկանալի է։ Այդ նույն մտահոգությունները ներկայացրել ենք նաև մենք։ Դրա համար պետք է միշտ զգոն լինել, որ Թուրքիան իր այդ հիմնական նախապայմանը կիրառելու առումով որևէ հաջողության չհասնի։ Այս պահին հայ-թուրքական հարաբերություններում ԼՂ հարցը պաշտոնապես չկա, բայց չի բացառվում, որ առաջանա,- «7օր»-ին «հիմնավորված է  արդյոք Լեռնային Ղարաբաղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ առկա մտավախությունը և արդյո՞ք կարգավորման հիմքում ընկած է նաև ԼՂ հիմնահարցը» հարցին պատասխանել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը