Գեղարքունիքի մարզում բախվել են Honda-ն և Lada-ն․ կա 7 վիրավոր
Հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս Մ11 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Վաղաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Honda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։