Լրահոս

06.12.2011 11:38


Ալլահշուքյուր Փաշազադե. «Ինձ համար շատ ծանր էր Հայաստան գնալը»

Ալլահշուքյուր Փաշազադե. «Ինձ համար շատ ծանր էր Հայաստան գնալը»

Օրերս, ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու համար, Երևան ժամանած Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական ANS TV հեռուստաալիքի հետ զրույցում, անդրադարձել է Հայաստան կատարած այցին։

«Ինձ համար շատ ծանր էր այնտեղ գնալը ։ Ներքին ձայնս ասում էր, որ եթե ունենալու եմ հնարավորություն ճշմարտության մասին խոսել և պետք է խոսեմ ճշմարտության մասին, ապա նշանակություն չունի՝ ուր եմ գնում։ Ուր էլ որ լիներ, ես պետք է գնայի։ Եթե չգնայի, ապա դա վախկոտության դրսևորում կլիներ։ Բացի այդ, միջոցառման շրջանակում ընտրություններ պետք է անցկացվեին, և իմ ներկայությունն այնտեղ, որպես համանախագահ, պարզապես անհրաժեշտ էր»,–ասել է Փաշազադեն, ով բազմիցս հանդես է եկել բացահայտ հակահայ հայտարարություններով։

Հիշեցնենք, որԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ 1–ի միջև։ Հանդիպումից հետո հոգևոր առաջնորդները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, կոչ էր արվում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

Այս խորագրի վերջին նյութերը