Քաղաքական

04.01.2025 11:23


«Տիգրան Ավինյանը խոստացել էր մեկ ու կես տարում լուծել խնդիրը, բայց ոչինչ չարեց». Վարդաշենի վթարային շենքի բնակիչ

«Տիգրան Ավինյանը խոստացել էր մեկ ու կես տարում լուծել խնդիրը, բայց ոչինչ չարեց». Վարդաշենի վթարային շենքի բնակիչ

«Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները զայրացած և հիասթափված են. ավագանու վերջին նիստից հետո համոզվել են՝ քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում իրենց խնդիրը լուծելու համար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց վթարային շենքի բնակիչ Կարեն Գևորգյանը` նշելով, որ ավագանու նիստի ժամանակ կրկին քննարկվել է երկու շենքերի բնակիչներին տեղափոխելու հարցը, և Տիգրան Ավինյանն ասել է, որ քաղաքապետարանը միջոցներ չունի դրա համար։

«Տիգրան Ավինյանն ընտրությունների ժամանակ եկավ, ասաց մեկ ու կես տարվա ընթացքում խնդիրը կլուծենք, ձեզ կտեղափոխենք այս շենքից։ Ֆետրվարին լրանում է նրա նշած ժամկետը, այս ընթացքում, սակայն, ոչինչ չի արվել։ Հիմա մենք հասկացել ենք, որ ընտրեցինք նրան ու խաբվեցինք»,–ասաց վթարային շենքի բնակիչը՝ նշելով, որ շենքերի պայմաններն օրեցօր ավելի անտանելի են դառնում։

Կարեն Գևորգյանի խոսքով, վթարային երկու շենքների բնակիչները հանձնվել չեն ցանկանում, պատրաստվում են հերթական բողոքի ակցիան կազմակերպել։

Այս խորագրի վերջին նյութերը